ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Ադրբեջանի տեղեկատվական դաշտում Ռուսաստանի հանդեպ ոչ բարեկամական թեզերի առնչությամբ: «Ադրբեջանցի գործընկերներին բազմիցս առաջարկել ենք հանգիստ պայմաններում, առանց քաղաքականացման ու մեդիա աղմուկի, ոլորտային խորհրդակցությունների միջոցով քննարկել տեղեկատվական դաշտի առողջացման հարցերը»,- նշել է Զախարովան։               
 

Նիկոլ Փաշինյան. Ցավոք, մի քանի դեպք է եղել, երբ պարզվել է նույնականացումն այդքան էլ ճշգրիտ չի իրականացվել

Նիկոլ Փաշինյան. Ցավոք, մի քանի դեպք է եղել, երբ պարզվել է նույնականացումն այդքան էլ ճշգրիտ չի իրականացվել
24.12.2020 | 15:36

Մեր այսօրվա ամենահրատապ հարցը շարունակում է մնալ մեր գերիների և անհետ կորածների գտնվելու վայրը և ճակատագիրը հայտնաբերելը, կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կառավարությունը ամենօրյա ռեժիմով աշխատում է այդ ուղղությամբ, բայց կան հարցեր, որոնք անհամատեղելի են հրապարակայնության հետ, որքան շատ հրապարակային լինի, վնաս կլինի գործընթացին», - ասաց նա: Նիկոլ Փաշինյանը նշեց, թե կա գործըթնաց, որի մասին խոսելը ցավալի է՝ մարմինների նույնականացման գործընթացը ԴՆԹ թեստերով:
Նա հայտնեց, որ այդ գործընթացը արագացնելու համար սարքավորման երկրորդ հոսքագիծն է գնվել, և սարքավորումն արդեն ճանապարհին է: «Ցավոք, մի քանի դեպք է եղել, երբ պարզվել է նույնականացումը այդքան էլ ճշգրիտ չի իրականացվել, բայց լինում են այդպիսի դեպքեր,այնպես չէ, որ մենք բարձր որակով չենք անում», - ասաց վարչապետը:

Դիտվել է՝ 6407

Մեկնաբանություններ